ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ծանր աշխատանք է այդքան ֆիլմ դիտելը»

«Ծանր աշխատանք է այդքան ֆիլմ դիտելը»
27.06.2017 | 23:56

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում ընդգրկված է 12 ֆիլմ, միջազգային վավերագրական մրցույթում`16 ֆիլմ: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում կներկայացվի 19 ֆիլմ:

«Վերջին տարիներին շատ է անդրադարձը կնոջ ճակատագրին, զարմանալի կերպով կնոջ կերպարը գերիշխող է դառնում տարբեր երկրներում: Ըստ երևույթին պրոցեսներ են տեղի ունենում, որոնց նկատմամբ ավելի զգայուն են կանայք, և արվեստագետները, դա զգալով, կանանց են բերում որպես կենտրոնական կերպար ու նրանց միջոցով փորձում հասկանալ այդ պրոցեսները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն, միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրի համակարգող ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ:
Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրի համակարգող ԱՐԱ ԽԱՆՋՅԱՆԸ նշեց, որ աննախադեպ շատ են հայտերը, բայց քանակը, ըստ նրա, դեռ որակ չի նշանակում: Ստացել են ավելի քան 1000 ֆիլմի հայտ, որոնց զգալի մասը ոչ փառատոնային ֆիլմեր են:

«Մեր արվեստագետները ինքնաքննադատության օբյեկտիվ մոտեցում չունեն: Ես կառաջարկեի` ժամանակային և թեմատիկ սահմանափակումներ մտցնել: Նաև ֆիլմը ուղարկելու համար սահմանել սիմվոլիկ վճար, ինչն ընդունված է շատ փառատոներում: Դա կօգնի ծրագրի հետ կապված ծախսերը հոգալու, և կարծում եմ`ամեն մեկը, ինչ նկարահանում է, չի ուղարկի փառատոնին: Ծանր աշխատանք է այդքան ֆիլմ դիտելը, եթե նույնիսկ 5-10 րոպե պետք է ծախսես` հասկանալու համար, որ դա նայելու բան չէ: Այդպես նաև մրցութային ծրագիրը կազմելու համար ժամանակ չի մնում, մանավանդ ֆիլմերը գալիս են վերջին ամիսներին»:


«Հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ նշեց, որ, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ծրագրում ներկայացվում են հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքները (վավերագրական կարճամետրաժ, վավերագրական լիամետրաժ, խաղարկային կարճամետրաժ, խաղարկային լիամետրաժ): «Նպատակն է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին մի մրցույթում ընդգրկել և համագործակցության հնարավորություն ընձեռել,- ասաց Ռաֆֆի Մովսիսյանը, նշելով, որ այս տարի «Հայկական համայնապատկերում» ընդգրկված ֆիլմը կարող է ներկայացվել նաև միջազգային մրցույթին:- Օրինակ, Թամարա Ստեփանյանի «Ձյուն կար», Արա Մնացականյանի «Դատավարություն» ֆիլմերը ընդգրկված են և՛ «Հայկական համայնապատկերում», և՛ միջազգային վավերագրական մրցույթում»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ